Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Իրանի ինքնիշխանության խախտումը ոչ ոքի ձեռնտու չէ․ Չավուշօղլու

0

Իրանը կարևոր հարևան է Թուրքիայի համար և այդ երկրում որևէ բացասական զարգացում իր ազդեցությունը կունենա ամբողջ տարածաշրջանի վրա, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է gazeteduvar.com.tr կայքը։

Չավուշօղլուն շեշտել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումը «ոչ ոքի ձեռնտու չէ»։

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև սիրիական Մանբիջում թուրք-ամերիկյան համատեղ գործողություններին՝ նշելով, որ քուրդ զինյակներն անպայման պետք է հետ քաշվեն այդ տարածքից, իսկ նրանց տրված զենքերը պետք է ԱՄՆ-ն պետք է հետ վերցնի։

«Մանբիջ քաղաքի բնակչության 96 տոկոսը արաբներ են։ Քրդերի նպատակը ի՞նչ է․ պառակտելը, հետևաբար նրանց այստեղ մնալն անհնարին է», - ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն անցել է սիրիական Մանբիջի հետ կապված՝ ԱՄՆ-ի հետ ավելի վաղ համաձայնեցված գործողությունների իրականացմանը։

Ավելի վաղ սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ու համաձայնել համապատասխան փաստաթուղթն ուղղել երկու երկրների պետական բարձր մարմիններին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса