Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մինսկում հայտարարել են, որ սկսել են ԵՄ-ի հետ «ամուր տնտեսական հիմք շոշափել»

0

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն հայտարարել է, որ Բելառուսը և Եվրամիությունն իրենց հարաբերություններում աստիճանաբար սկսում են «ամուր տնտեսական հիմք շոշափել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հունիսին Մինսկ է այցելել ԵՄ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը և թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Մարիա Գաբրիելը, որոնք մասնակցել են «Արևելյան գործընկերության» երկրների ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը: Նիստերը նվիրված են եղել «Արևելյան գործընկերության» երկրների և Եվրամիության թվային շուկաների ներդաշնակեցման վերաբերյալ բելառուսական առաջարկի իրականացմանը:

«Ուրախացնում է, որ եվրոպացի գործընկերների հետ հարաբերություններում մենք սկսում ենք աստիճանաբար ամուր տնտեսական հենք շոշափել: Թվային տնտեսության ոլորտը «Արևելյան գործընկերության» առաջնահերթություն դարձնելու Բելառուսի առաջարկը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ԵՄ այդ նախաձեռնության մասնակից երկրների, այլև Եվրոպայի այլ երկրների քաղաքական, փորձագիտական և գործավարական շրջանակներում»,- հայտարարել է Անդրեյչենկոն խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса