«Ինդիանա Ջոնսի» մասին ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները հետաձգվել են սցենարի պատճառով
Ֆիլմի համար գրական հիմքի պատրաստման ձգձգումների պատճառով պրեմիերան կարող է հետաձգվել մի քանի ամսով կամ մեկ տարով:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով Lucasfilm կինոստուդիայի աղբյուրին, Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի հերթական մասի պրեմիերան, որը նախատեսված էր 2020 թվականի հուլիսին, տեղի չի ունենա:
Նախնական տվյալների համաձայն՝ ֆիլմի նկարահանումները հետաձգվել են սցենարի հետ կապված խնդիրների պատճառով: Նախնական շրջանում սցենարը վստահել են Դևիդ Քլեփին, ով հեղինակել էր «Ինդիանա Ջոնսը և բյրուեղյա գանգի թագավորությունը» ֆիլմի սյուժեն: Սակայն ավելի ուշ սցենարիստի գործը փոխանցվել է Ջոնաթան Քեզդանին:
Ինչպես ավեի վաղ հաստատել էր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները մեկնարկելու էին 2019-ի ապրիլին:
