Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

«Հանդիպման ընթացքում կլինի լուրջ զրույց բարդ հարցերի շուրջ»

0
Արդեն որոշվել է, որ հուլիսի 16-ին Հելսինքիում տեղի կունենա Ռուսաստանի և Միացյալ նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Երեկ Կրեմլը և Սպիտակ տունը հաստատել են, որ բանակցությունների համար ընտրվել է Ֆինլանդիայի մայրաքաղաքը:


Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, երկու նախագահների հանդիպման ընթացքում «կլինի լուրջ զրույց բարդ հարցերի շուրջ»: Թեմաներից մեկը Սիրիայի պատերազմն է:


Պեսկովի խոսքերով, հիմա ընթանում է շատ ակտիվ աշխատանք երկու նախագահների բանակցությունները նախապատրաստելու համար: «Այս հանդիպմանը շատերն են սպասում»,- ընդգծել է Պեսկովը:


Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը պատրաստ կլինի անտեսել ներքաղաքական ասպարեզում իրեն հասցեագրված հետզհետե սաստկացող քննադատությունը և անել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր՝ խոսնակ Պեսկովն ասել է, թի «Պուտինն ի սկզբանե հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավմամբ և այդ ուղղությամբ կանի ճիշտ այնքան, ինչքան պատրաստ կլինի անել մյսւս կողմը»:


Խոսնակը հուլիսի 16-ի հանդիպման հստակ օրակարգի և ժամանակացույցի մասին տեղեկություններ չի հրապարակել, ասելով, որ հիմա երկու երկրների պատկան մարմիններն աշխատում են այդ հարցերի վրա: «Այս պահին համաձայնեցումների փուլն է»,- ասել է Պեսկովը:


Նա նաև զարմանք է հայտնել CNN ամերիկյան հեռուստակայանի մի հաղորդագրության կապակցությամբ, ըստ որի Թրամփը ցանկանում է համաձայնության հասնել Պուտինի հետ՝ Սիրիայից ամերիկյան ուժերն oր առաջ դուրս բերելու համար:


«Ես չգիտեմ, թե ինչի վրա է հիմնված CNN-ի լուրը, ինձ ոչինչ հայտնի չէ, ուստի մնում է միայն զարմանալ»,- ասել է Պեսկովը և հավելել. - «CNN-ը պնդում է, որ նախագահ Թրամփը մտադիր է այդ հարցը քննարկել նախագահ Պուտինի հետ, մենք չգիտենք, թե ինչ է ցանկանում Պուտինի հետ քննարկել Թրամփը, բայց որ Սիրիան կլինի թեմաներից մեկը՝ այստեղ, իհարկե, կասկած չկա, Սիրիայի հարցով կլինի հանգամանալից քննարկում»:


CNN-ը պնդում է, թե ըստ մի անանուն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս հանելու հարցը Թրամփը Սպիտակ տանը երկուշաբթի օրը քննարկել է Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ:


Ընդ որում Թրամփն, իբրև թե, ցանկանում է ստանալ Միացյալ Նահանգների հովանավորությամբ Սիրիայում գործող ընդդիմության անվտանգության և հարկ եղած դեպքում՝ այդ տարածաշրջանից ապահով դուրս գալու երաշխիքներ:


Բացի այդ, ըստ CNN-ի, Թրամփը Մոսկվայի աջակցությունն է ակնկալում Սիրիայի հարավային և արևմտյան տարածքներում իրանամետ ուժերի ներկայությունըի սահմանափակելու հարցում:


Սպիտակ տունն էլ է անդրադարձել Հելսինքիում կայանալիք հանդիպմանը:


«Նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը կարևոր է ամերիկյան ազգային անվտանգության համար: Նախագահը պետք  է պարզի, թե արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Լինդի Ուոլթերսը:


Նրա փոխանցմամբ, Թրամփը հուսով է, որ հանդիպումը թույլ կտա մեղմել լարվածությունը և կընձեռի կառուցողական փոխգործություն հաստատելու հնարավորություն, ինչը կնպաստի համաշխարհային կայունությանը և անվտանգությանը:


Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը մտադիր է արծարծել Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու հարցը, Ուոլթերս ասել է, որ չի ցանկանում առաջ ընկնել և կանխագուշակել, թե ինչ կասի նախագահը:


Ինքը Թրամփը ասել է, թե անհամբերությամբ է սպասում հելսինքյան հանդիպմանը:


«Եթե հաջողվի լավ հարաբերություններ հաստատել պուտինի հետ՝ դա հրաշալի կլինի»,- ասել է Դոնալդ Թրամփը:


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса