Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ԵԽԽՎ-ի ավելի քանի երկու տասնյակ պատգամավորներ դատապարտել են բռնաճնշումները Ադրբեջանում

0
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երկու տասնյակից ավելի պատգամավորներ ամառային նստաշրջանի ընթացքում հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն ու այդ երկրի իշխանությունների արհամարհանքը Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների հանդեպ:


Հայտարարության տեքստում Ադրբեջանը ներկայացվում է որպես «Եվրոպայի ամենաբռնաճնշող երկրներից մեկը», որտեղ ընտրություններն անցնում են վախի մթնոլորտում:


ԵԽԽՎ պատգամավորները նշում են, որ «Ադրբեջանում տարածված են քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումները, բանտարկությունները, խոշտանգումները»:


«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ հայտարարության նախաձեռնողը նորվեգացի պատգամավոր Փիթեր Էյդեն է, ով նախկինում ղեկավարել է Amnesty International-ի նորվեգական բաժինը:


Հայտարարությունը ուղղակի իրավական հետևանքներ չունի, սակայն այն կարող է հաշվի առնվել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Ադրբեջանի վերաբերյալ որոշումներ կայացնելիս:


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса