Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Կարևոր է աշխատանք տանել միջազգային հարթակներում շրջանառվող բանաձևերում հակահայկական ձևակերպումների ներառման դեմ. Թևան Պողոսյան

0

Շատ կարևոր է, թե ինչ են անելու Հայաստանի իշխանությունները, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում շրջանառվելիք բանաձևերում հակահայկական ձևակերպումներ չլինեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Մենք ի՞նչ ենք անելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ հակահայկական ձևակերպումներով առաջարկներ չտանեն ՆԱՏՕ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է գագաթնաժողովում քննարկվելիք հարցերից մեկին՝ կապված ռուսական ագրեսիայի զսպմանը, ապա Թևան Պողոսյանը նշեց, որ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող ձևակերպումները միշտ էլ եղել են օրակարգում, և Հայաստանը դա պաշտպանել-չպաշտպանելու խնդիր չունի, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ չէ և քվեարկել չի կարող:

Թևան Պողոսյանի խոսքով՝ բանաձևերում շատ ու շատ հակահայկական ձևակերպումներ են լինում, և Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պիտի այս մասին մտածեն:

«Մենք պիտի մտածենք հակահայկական ձևակերպումները հանելու մասին: Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի: Հիմնվելով վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանի հայտարարության վրա՝ կարող եմ ասել, որ աշխատանք է տարվում միջազգային հարթակներում շրջանառվող բանաձևերում հակահայկական ձևակերպումների ներառման դեմ: Եթե մարդն ասում է, ուրեմն աշխատում են»,- ասաց նա:

Ըստ Թևան Պողոսյանի՝ Հայաստանի փոխարեն որևէ մեկը չի կարող իր խնդիրները լուծել, ուստի «հայկականը թողած՝ պետք չէ ռուսական բանաձևի հետևից ընկնել»:

Նշենք, որ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Դաշինքի պաշտոնյաներից մեկը հայտնել էր, որ
Հայաստանը հուլիսին հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին բոլոր այն պետությունների թվում, որոնք ավանդ ունեն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ։

Միաժամանակ նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է «ինքը հաստատի իր ներկայությունը»։

Վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանն ավելի ուշ հաստատել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса