Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Եվրամիությունը Թուրքիային 3 մլրդ եվրո տրանշ կհատկացնի՝ փախստականներին օգնելու համար

0

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հաստատել է, որ ԵՄ երկրները Եվրամիության գագաթնաժողովում համաձայնեցրել են Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի շրջանակներում հաջորդ տրանշի հատկացման մասին որոշումը:

«Մենք պայմանավորվել ենք հատկացնել Թուրքիայի համար ֆինանսավորման հաջորդ տրանշը և 500 մլն եվրո՝ ուղղված Աֆրիկայի համար նպատակային հիմնադրամի զարգացմանը», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Տուսկը հայտնել է ուրբաթ:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն, իր հերթին, հիշեցրել է, որ խոսքը միգրացիոն համաձայնագրի շրջանակներում Թուրքիային հատկացվելիք 3 մլրդ եվրոյի մասին է:

Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 2016-ի մարտին և ուղղված է եղել դեպի Եվրոպա փախստականների անկանոն հոսքը կարգավորելուն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса