Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ռուսաստանում տղամարդը փորձել է համբուրել ԱԱ-2018-ը լուսաբանող լրագրողուհուն և «դաստիարակող» պատասխան է ստացել (տեսանյութ)

0

Մինչ Ռուսաստանում ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այն լուսաբանող կին լրագրողները երբեմն ոտնձգությունների են ենթարկվում տղամարդկանց կողմից:

Այս մասին գրում է The Independent-ը՝ ներկայացնելով  լրագրողուհիներից մի քանիսի հետ տեղի ունեցած միջադեպերը: Անցյալ շաբաթ Սարանսկում անհայտ տղամարդը տեսախցիկի առաջ գրկել և համբուրել էր կոլումբիացի լրագրող Ջուլիեթ Գոնսալես Թերանին:

Կատարվածի տեսանյութն արագորեն տարածվել էր համացանցում և քննադատությունների ալիք բարձրացրել:

Դրանից օրեր անց նմանատիպ դեպք է պատահել բրազիլուհի լրագրող Ջուլիա Գիմարայեսի հետ, երբ նա հաղորդում էր վարում Եկատերինբուրգից: Ջուլիան պատրաստվում էր սկսել իր հաղորդումը, երբ չգիտես որտեղից մի տղամարդ է հայտնվել՝ փորձելով համբուրել նրան:

Բրազիլուհին իրեն չի կորցրել և ոչ միայն խուսափել է համբույրից, այլև բարոյախրատական ճառ կարդացել տղամարդու գլխին՝ կոչ անելով երբեք նման չանել և հարգել կանանց:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса