Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Արցախի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը՝ քննարկելու Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպը

0

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Մինչ այդ՝ ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի հետևյալ կազմը.

Արթուր Թովմասյան «Հայրենիք» խմբակցություն

Ռոբերտ Ղահրամանյան «Հայրենիք» խմբակցություն

Ռիտա Մնացականյան «Դաշնակցություն» խմբակցություն

Լյուդմիլա Բարսեղյան «ժողովրդավարություն» խմբակցություն

Գագիկ Բաղունց «Շարժում-88» խմբակցություն

Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել վաղը՝ հունիսի 30-ին, միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса