Մանվել Գրիգորյանի շները խնամված են ու կուշտ. «Դինգո թիմ»
«Դինգո Թիմ» ՀԿ-ի կամավորներն այսօր այցելել են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող շներին և այդ մասին հաղորդագրություն են տարածել իրենց ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ շները խնամված են ու կուշտ:
Գրառումն ու տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Դինգո Թիմի կամավորները այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:
Սակայն առանձնատան շներից բացի Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ:
Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վա կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ–ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, խնդրիի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին՝ նշելով, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից:
