ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։ Քննարկել ենք երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հերթական նիստը աշնանը Ռուսաստանում կազմակերպելու հետ կապված հարցերը, Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես …