Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Ուրբաթ 13-ին տեղի է ունեցել Արևի մասնակի խավարում

0

Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղի է ունեցել Արևի մասնակի խավարում, որը տեսանելի է եղել Ավստրալիայում ու Անտարկտիդայում:

Ինչպես նշում է ria.ru-ն՝ Մոսկվայի պլանետարիումին հղումով, ուշագրավ բնական երևույթը տեսանելի չի եղել Հյուսիսային կիսագնդի բնակիչների համար:

Հայտնի է, որ Արևի մասնակի խավարումը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 05:48-ին՝ Հնդկական օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում, ու ավարտվել 08:14-ին՝ Նոր Զելանդիայի ու Անտարկտիդայի միջև:

Ընդհանուր առմամբ, Լուսինը ծածկել է Արեգակի սկավառակի մոտ 1/3-ը, ինչը կարողացել են տեսնել միայն ավստրալական Մելբուռն քաղաքի ու դրա հարակից շրջանների, ինչպես նաև Թասմանիա կղզու բնակիչները:

Հետաքրքրական է, որ խավարումը տեղի է ունեցել գերլուսնի ժամանակ:

Արևի հաջորդ խավարումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, այն ևս մասնակի կլինի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Արևի խավարումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում է Երկրի ու Արեգակի միջև:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса