Դեղին զգեստով Մելանյա Թրամփին նմանեցրել են դիսնեյյան արքայադստեր (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Բլենհեյմի պալատում կազմակերպված ընդունելությանը ներկայացել է դեղին երկարափեշ զգեստով՝ նմանվելով դիսնեյյան արքայադուստր Բելին («Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից- tert.am):
Ինչպես նշում է Daily Mail-ը, 47-ամյա նախկին մոդելը կրել է ֆրանսիական J. Mendel բրենդի 6.990 դոլարանոց զգեստ`այն համադրելով Manolo Blahnik մետաքսյա էլեգանտ բարձրակրունկների հետ:
Հայտնի է, որ նախագահական զույգը լուսանկարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ու նրա ամուսնու հետ:
Նշվում է, որ այսօրվա մեծ մասը Դոնալդ Թրամփը կանցկացնի Մեյի՝ քաղաքից դուրս գտնվող նստավայրում, մինչդեռ նրա գեղեցկուհի կինն օրը կանցկացնի Լոնդոնում՝ վարչապետի ամուսնու՝ Ֆիլիպի ընկերակցությամբ:
Հետաքրքրական է, որ նախքան Թրամփների ժամանումը, Մեյը խոստովանել էր, որ իր ամուսինն անհամբեր սպասում է տիկին Թրամփի հետ հանդիպմանը:
