Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Թրամփը զրկվել է 300.000 թվիթերյան հետևորդից. USA Today

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան հետևորդների թիվը պակասել է 300.000-ով՝ կեղծ օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում, գրում է USA Today-ը։


Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփի հետևորդների թիվը 53,4 մլն-ից դարձել է 53,1 մլն։ Միևնույն ժամանակ, նրա նախորդի՝ Բարաք Օբամայի օգտահաշիվը կորցրել է միանգամից 2 մլն հետևորդ (այժմ՝ 101 մլն հետևորդ)։


Մեծ թվով հետևորդներ է կորցրել երգչուհի Քեթի Փերին՝ նա զրկվել է մոտ 3 մլն հետևորդից։ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կորցրել է մոտ 1,7 մլն հետևորդ՝ 60,2 մլն-ից։


Հետևորդների թվի նվազում է նկատվել նաև սոցցանցի գործադիր տնօրեն Ջեք Դորսիի օգտահաշվում, որը զրկվել  է 200.000 հետևորդից։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ը կջնջի կեղծ օգտահաշիվնեը՝ հետևորդների թիվը հստակեցնելու համար։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса