Ռուս հայտնի մեկնաբան Կոնստանտին Գենիչը պատմական է համարել «Փյունիկի» հաղթանակը
Երևանի «Փյունիկը» հուլիսի 12-ին իր ելույթները սկսեց Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում:
Երևանյան ակումբի մրցակիցը մակեդոնական «Վարդարն» էր: Առաջին խաղը կայացավ «Հանրապետական» ստադիոնում, որտեղ Անդրեյ Տալալաևի ֆուտբոլիստները հաղթեցին 1:0 հաշվով:
Խաղին իր «Twitter»-ի էջում անդրադարձել է ռուս հայտնի սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչը.
«Գուցե սա միայն սկիզբն է, բայց հաղթանակն իրոք պատմական է: Ուրախ եմ Տալալաևի համար»,- գրել է Գենիչը:
