Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Թրամփի՝ Փառքի ծառուղում գտնվող աստղի վրա «միզած» երգիծաբանը զայրացրել է ամերիկացիներին (տեսանյութ)

0

Լոս Անջելեսի ոստիկանությունը բազմաթիվ բողոքներ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներից, որոնց զայրացրել է հայտնի երգիծաբան Ջորջ Լոպեսի սկանդալային արարքը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, երգիծաբանը գնացել է Հոլիվուդի Փառքի ծառուղի ու ձևացրել, թե միզում է նախագահի անվանական աստղի վրա: Սակայն իրականում նա ոչ թե բնական կարիքներն է հոգացել, այլ շշից թափվող հեղուկի միջոցով նման տպավորություն է ստեղծել:

Հրապարակված տեսանյութը դիտելիս առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Լոպեսն իրոք անհարգալից վարք է դրսևորում, սակայն ավելի ուշադիր զննելուց հետո, երևում է նրա ձեռքում եղած փոքրիկ շիշը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ սկանդալային տեսանյութի հրապարակմանը հաջորդած 24 ժամվա ընթացքում իրենք ստացել են ավելի քան 50 հեռախոսազանգ:

Բողոքողների խոսքով՝ Լոպեսի արարքը «զզվելի է, արգահատելի, վիրավորական ու անհարգալից»: Հատկանշական է, որ ոստիկանություն զանգահարողները եղել են ոչ միայն Լոս Անջելեսի, այլև տարբեր նահանգների, քաղաքների բնակիչներ:

Ոստիկանությունից պարզաբանել են, որ Լոպեսի արածն ուղղակի կատակ էր և որ տղամարդը նույնիսկ չի արձակել իր տաբատը, առավելևս՝ չի միզել: Նրանց վստահեցմամբ՝ որևէ ապօրինի բան տեղի չի ունեցել:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса