Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

0

Հուլիսի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ՀՀ ԱԽ քարտուղարին՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը նշել է, որ այս ձևաչափով առաջին անգամ են հանդիպում և հույս հայտնել, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ շփումները շարունակական կլինեն։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել մոսկովյան իր վերջին այցի շրջանակներում ունեցած հանդիպումների վերաբերյալ, անդրադարձել ընդհանուր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներին։

Այնուհետև կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, սահմանին տիրող իրավիճակի, անվտանգության բնագավառում արտաքին և ներքին մարտահրավերների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса