Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Մոսկվայում սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան այգի է բացվել

0
Մոսկվայում «Նովայա գազետա» թերթի խմբագրատան մոտ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անվան այգի է բացվել:


Այգու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են սպանված հայտնի լրագրողի մայրը, գործընկերներները, դիվանագետներ, իրավապաշտպաններ: Ռուսաստանցի ամենահայտնի լրագրողներից մեկը համարվող Պոլիտկովսկայան սպանվել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայում:


«Նովայա Գազետա» թերթի մեկնաբանը հայտնի էր ռուսաստանյան իշխանությունների հասցեին իր քննադատական, մասնավորապես, Չեչնիայի մասին հոդվածներով, գրում էր այդ հանրապետությունում մարդու իրավունքների խախտումների մասին:


Լրագրողի սպանության գործով ցմահ ազատազրկման են դատապարտվել Լոմ-Ալի Գայտուկաևը և նախկին ոստիկան Սերգեյ Հաջիկուրբանովը՝ որպես հանցագործության կազմակերպիչներ: Նույն գործով դատապարտվել են նաև մի խումբ այլ անձինք:


Դատապարտվածներից և ոչ մեկը չի ընդունում իր մեղքը, սպանության պատվիրատուն չի պարզվել: Սպանությունից երկու օր առաջ՝ 2006-ի հոկտեմբերի 5-ին Աննա Պոլիտկովսկայան մասնակցում էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության մի հաղորդման, որի մասնակիցները խոսում էին Ռամզան Կադիրովի մասին, ով այդ օրը դարձել էր 30 տարեկան և Չեչնիայի նախագահ ընտրվելու հնարավորություն ստացել:


Իր վերջին հարցազրույցում Պոլիտկովսկայան Կադիրովին անվանել էր «Չեչնիայի մերօրյա Ստալին» և «լավ զինված թիկնապահներով շրջապատված վախկոտ անձնավորություն»: 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса