Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Բրյուսել այցը չկայացած էր՝ Փաշինյանը մի քանիսի ձեռքը սեղմեց, ԱՄՆ նախագահի կողքով քայլեց, բայց գործնական արդյունքներ չգրանցվեցին. Ա. Բադալյան

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում բաղկացած էր երկու փուլից՝ PR մաս և գործնական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա նշեց, որ ձեռքսեղմումներն ու ջերմ հանդիպումները, որոնք ակնհայտ են պաշտոնական լուսանկարներից, PR մասն էին, որը կարելի է կայացած համարել, իսկ գործնական մասը, նրա խոսքով, տեղի չի ունեցել:

«Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում որևէ նոր արժեքավոր ձեռքբերում չի եղել, որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արտաքին այն նույն քաղաքականությունը, որը վարվել է, կատարելու է ստանձնած պարտավորությունները»,- ասաց Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ անհասկանալի են վարչապետի հայտարարությունները, թե Եվրամիությունը գործնական քայլեր պիտի կատարի: Քաղտեխնոլոգն ասաց, որ Հայաստանի իշխանությունները նախ պետք է հստակեցնեին, թե ինչ հարաբերություններ են ունենալու ապագայում ԵՄ հետ, բայց «վարչապետը գնացել էր Բրյուսել ներքին օրակարգով, շեշտադրում էր ներքին օրակարգին վերաբերող հարցեր, այնինչ արտաքին օրակարգը պետք է հրապարակվեր, պետք է հստակեցվեր այդ օրակարգը, թե ինչով է այն տարբերվում նախորդ իշխանության օրակարգից»: Սրանից հետո միայն, Բադալյանի խոսքով, կարող է ստանալ աջակցություն ԵՄ-ից:

«Մի անգամ արդեն ասվել է, որ Հայաստանը չի փոխելու իր արտաքին քաղաքականությունը, բայց արդյոք պե՞տք է օտարերկրյա բոլոր գործուղումների ժամանակ ամեն անգամ նույնը կրկնել: Տպավորություն է, որ Հայաստանը գնացել էր Բրյուսել, որ այնտեղից հավաստիացնի Ռուսաստանին, որ չի փոխելու Մոսկվայի նկատմամբ վերաբերմունքը: ՀՀ-ն կարծես արդարանում էր: Սա չէր կարող վրիպել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի աչքից»,- շեշտեց Ա. Բադալյանը:

Քաղաքական տեխնոլոգի դիտարկմամբ՝  սա PR այց էր, կամ չկայացած, որովհետև Հայաստանը գործնական որևէ արդյունք չարձանագրեց, բացի նրանից, որ «մի քանիսի ձեռքը սեղմեց, ԱՄՆ նախագահի կողքով քայլեց»:

«ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները մնացին նույն տեղում, դրանք մի քայլ անգամ չխորացան, չբարձրացան, գուցե սա փորձի պակասի պատճառով լինի, չնայած չեմ կարծում, որովհետև վարչապետը նոր չէ քաղաքականության մեջ, կամ էլ տեսլականի բացակայությունն է: Նշվում է, որ Հայաստանը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների, զարգացնի գյուղատնտեսությունը, ՏՏ-ն և այլն, բայց դրանք նպատակներ են, ո՞րն է տեսլականը, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը 15 տարի հետո, ի՞նչ երկիր ենք մենք կառուցում, որտե՞ղ ենք լինելու»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում հակամարտություններին վերաբերող հատվածը չի առանձնացնում Լեռնային Ղարաբաղը, «այն խառը ձևակերպումներ է տալիս, ազգերի ինքնորոշման մասին խոսք չկա, կա տարածքային ամբողջականության պահպանման հարց»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса