Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Էլիզաբեթ II թագուհին և ամերիկացի նախագահները. պատմությունը՝ լուսանկարներով

0

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը, որն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, կլինի 12-րդ ամերիկացի առաջնորդը, որի հետ կհանդիպի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին:

Գահակալման 66 տարվա ընթացքում թագուհին հանդիպել է Միացյալ Նահանգների բոլոր նախագահների հետ՝ բացառությամբ Լինդոն Ջոնսոնի: Այս մասին գրում է BBC-ն և ուշագրավ ֆոտոշարք ներկայացնում թագուհու և ԱՄՆ նախագահների հանդիպումներից:

1.     Թագուհին նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ Ապիտակ տանը 1957-ին կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ:



2.     Բուքինգհեմյան պալատում 1961-ին բանկետ է կազմակերպվել՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և առաջին տիկին Ժակլին Քենեդիի այցելության:



3.     Թագուհին և այն ժամանակ վարչապետ Էդվարդ Հիթը՝ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ հանդիպմանը 1970-ին:



4.     Թագուհին պարում է նախագահ Ջերալդ Ֆորդի հետ ԱՄՆ անկախության հռչակման 200-ամյակի տոնակատարությանը Սպիտակ տանը 1976-ին:



5.     Թագուհին նախագահ Ջիմմի Քարթերի հետ Բուքինգհեմյան պալատում 1977-ին:



6.     Թագուհին ձիավարում է նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ միասին Վինձոր ամրոցի այգում 1982-ին:



7.     Թագուհին նախագահ Ջորջ Բուշ ավագի հետ Վաշինգտոնում 1991-ին:



8.     Նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարիի հետ ներկայացել է Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընդունելությանը 2000 թվականին:



9.     Նախագահ Ջորջ Բուշ կրտսերը թագուհուն ընդունում է Սպիտակ տանը 2007-ին:



10. Թագուհին և Ֆիլիպ արքայազնը նախագահ Բարաք Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի հետ Բուքինգհեմյան պալատում 2011-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса