Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ, կլինի ժողովրդավարական արժեքների փորձաքննություն աշխարհում. Արարատ Միրզոյան

0

Հայաստանի զարգացման համար ՀՀ կառավարությունն ակնկալում է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների, բայց նաև բոլոր հայերի աջակցությունը՝ Տոկիոյից մինչև Գլենդել: Այս մասին  ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի  Ձայնը»-ը, Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը  հանդիպել է հայ  համայնքի ներկայացուցիչների հետ:

«Երևանում, կառավարությունում, թե որևէ մասնավոր տանը, թե՛ Վաշինգթոնում, թե՛ Փարիզում, թե՛ Տոկիոյում, որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք և հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորության համար, որն ստեղծվել է Հայաստանի համար: Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,- նշել է  առաջին փոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը  նաև ընդգծել է , որ Վաշինգտոնում իր հանդիպումների ընթացքում ամերիկյան օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներին պարզ հաղորդագրություն է փոխանցել, որ բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով կամ ոչ հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, չունեն այլ այլընտրանք, քան կանգնել ՀՀ նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում:

«Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը, նաև չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու է ժողովրդավարության  և ժողովրդավարական արժեքների փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում»,-եզրափակել է Արարատ Միրզոյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса