ԱՄՆ-ն մոտ ապագայում Կիևին 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
«Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև կապի և կառավարման համակարգերի որակի բարելավմանը: Միջոցներ կհատկացվեն ռազմական բժկշության կարիքները հոգալու և գիշերային տեսանելիության սարքեր ձեռք բերելու համար»,- նաև նշված է հաղորդագրության մեջ: 2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային շուրջ մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն են տրամադրել:
