Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Վաշինգտոնը բանակցում է «Ռուսալ» ընկերության հետ

0
«Ամերիկայն իշխանությունները նպատակ չունեն ռուսաստանյան խոշորագույն ընկերություններից մեկը` «Ռուսալը», դուրս մղել շուկայից»,- Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:


Նախարարի  խոսքով՝ «Ռուսալը» կապ է հաստատել  ամերիկյան իշխանությունների հետ մի շարք առաջարկներ ներկայացնելով, որոնք հնարավորություն կտան մեղմացնել ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները: «Որոշ պայմանների կատարման դեպքում ամերիկյան կառավարությունը պատրաստ է «Ռուսալը» դուրս բերել պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկից: Մեր նպատակն ընդունելի որոշում գտնելն է»,- նշել է Մնուչինը:


Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ «Ռուսալի» դեմ սահմանված պատժամիջոցների վերացման գլխավոր նախապայմանը ընկերությունում Կրեմլին մոտ կանգնած օլիգարխ Օլեգ Դերիպասկայի բաժնեմասի նվազեցումն է:    



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса