Փարիզում երեք ոստիկան է ձերբակալվել Մակրոնի խորհրդականի հետ կապված սկանդալից հետո
Ֆրանսիայում երեք ոստիկան է ձերբակալվել, որոնց լիազորությունները դադարեցվել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բենալյայիի կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու տեսանյութի հրապարակումից հետո: Այդ մասին հայտնում է Փարիզի դատախազությունը, հաղորդում է BFM-ը:
Ինչպես նշում են հաղորդագրությունում, ոստիկանները ձերբակալվել են այն պատճառով, որ նրանք հանել են տեսահսկման տեսախցիկներից ձայնագրությունը և այն տրամադրել են Բենալյային, չնայած դրա իրավունքը չունեին: Ինչպես հետաքննությանը մոտ աղբյուրը հայտնել է BFM-ին, երեք ոստիկաններ կասկածվում են տեանյութը Ելիսեյան պալատի աշխատակցին փոխանցելու համար: Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ երեք ոստիկանների լիազորությունները դադարեցվել են:
Ինչպես հայտնել է Le Monde-ը, 2017 թվականի մայիսի 1-ին Բենալյան եկել է Կոնտրեսկարպ հրապարակում ցույցի ոստիկանական սաղավարտով և ծեծի ենթարկել այդ հանրահավաքի մասնակիցներից մեկին: Լրատվամիջոցը նշում է, որ Բենալյան հեռացվել է իր պաշտոնից երկու շաբաթով: BFM-ը նշում է, որ նա ձերբակալվել է:
Փարիզում 2017 թվականի մայիսի 1-ի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 102 մարդ: Չորս մարդ, այդ թվում՝ ոստիկան, ստացել են թեթև վնասվածքներ:
