Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա

0

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա հայրենադարձման արշավի մեկնարկից ի վեր: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ փախստականների ընդունման և տեղաբաշխման հարցերով կենտրոնի տեղեկագրում:

«Վերջին երկու ամսում 1207 մարդ է վերադարձել արտասահմանից, արշավի մեկնարկից ի վեր՝ 232 792 փախստական», - ասվում է տեղեկագրում:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետով և Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով մարդկանց տեղափոխում դեպի Սիրիա տեղի չի ունեցել: Անցակետերում հումանիտար և բժշկական օգնություն է տրամադրվում:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում 2014 թվականից ռազմարշավ են իրականացնում՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Աղբյուրը նկատում է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը գտնվում են առանց երկրի իշխանությունների պաշտոնական թույլատվության: Ռուսաստանը ևս 2015 թվականից Դամասկոսի խնդրանքով աջակցում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса