Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Ընդերքի տեսչական մարմնից արձագանքել են՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում առաջիկայում լիարժեք ստուգում կսկսեն

0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացվել է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, բնապահպան Լևոն Գալստյանը:

«Որպես ահազանգ տեսանյութը դրել ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում, ահազանգը փոխանցել ենք տեսչական մարմնին, տեսնենք ինչ կարող են անել»,-ասաց նա: 

Ըստ նրա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշել է, որ երկու շաբաթից Ալավերդու ձուլարանում լիարժեք ստուգում են սկսելու: Իսկ կոնկրետ այս ահազանգի հետ կապված, նշել է, որ Լոռվա տարածքային ստորաբաժանման պետին տեղյակ են պահել, որ գնան զննության ու կազմեն արձանագրություն, իսկ արդյունքների մասին կհաղորդեն:

«Եթե մինչ այդ կոնկրետ այս դեպքով ահազանգ լինի, կարող ենք նաև վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել»,- ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արթուր Գրիգորյանը:

Լևոն Գալստյանը նշեց, որ նման ահազանգերն առաջին անգամ չեն հնչեցվում: «Ուղղակի տարիներով ամեն ինչի վրա աչք են փակել, լուծում չի տրվել նախորդ կառավարությունների կողմից, լավագույն դեպքում ինչ-որ սիմվոլիկ տուգանքներ են գրել, որպեսզի ասեն, տեսեք ինչ-որ բան արեցինք: Այն որ Ախթալայում, Ալավերդում, Կապանում, Քաջարանում, Ագարակում և մնացած հանքաարդյունաբերական գոտիներում բոլոր գետերն աղտոտված են ծանր մետաղներով, դա բոլորը գիտեն և  կան լաբորատոր  հետազոտություններ: Գետեր կան, որ վաղուց արդեն գետ չեն, ուղղակի որպես թափոնատար են աշխատում: Բոլոր նախորդ կառավարություններին ասվել է, ներկայացվել է, բայց ոչ մի էական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասաց բնապահպանը:

Լևոն Գալստյանի խոսքով՝ իրենց ակնկալիքը նոր կառավարությունից այն է, որ այդ հարցերին սկսեն լուծում տալ և ձեռնարկություններին ստիպեն հարգել բնության  և մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը:

«Հայաստանում եթե գործում են ինչ-որ հանքավայրեր և  եթե գործում են ինչ-որ հանքաքար մերամշակող ձեռնարկություններ,  պետք է բնական միջավայրը չաղտոտեն»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса