Fiat-ի ղեկավարը հեռանում է պաշտոնից առողջական վիճակի պատճառով
Իտալական Fiat Chrysler Automobiles (FCA) ավտոկոնցեռնի գլխավոր տնօրեն Սերջիո Մարկիոնեն հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից առողջական խնդիրների պատճառով:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Jeep ապրանքանիշի ղեկավար Մայք Մենլին:
FCA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ «խոր ցավով տեղեկացվում է», որ Մարկիոնեի առողջական վիճակն զգալիորեն վատթարացել է, ինչի պատճառով նա այլևս չի կարողանա վերադառնալ աշխատանքի:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մենլին և նրա թիմը կշարունակեն իրականացնել 2018-2022 թվականների բիզնես ծրագիրը, որն ընկերությունը ներկայացրել էր հուլիսի 1-ին:
Fiat ընկերությունը հիմնադրվել է 1899-ին և մեքենաներ է արտադրում Fiat, Lancia, Alfa Romeo, Abarth, Ferrari և Maserati ապրանքանիշների ներքո: Ամերիկյան Chrysler ընկերության հետ միավորման մասին համաձայնագիրը կնքվել է 2016-ին: Ընկերությունների միավորման գործընթացը կավարտվի 2018-ին:
