Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը. Արցախի ՄԻՊ

0

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կառույցը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը։

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը՝ կարևորելով ինչպես պատշաճ օրենսդրության ընդունումը, այնպես էլ իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորումը։

«Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը հուլիսի 12-ին մտել է ուժի մեջ, և դրա պահանջների բավարար իմացությունը, պահպանումն ու կիրառումն ունեն առաջնահերթ կարևորություն գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համար (տեղական ինքնակառավարման մարմիններ, ոստիկանություն, հավաքների կազմակերպիչներ (ղեկավարներ), կարգադրիչներ և այլն)։

Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է մի շարք նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը.

1. Հավաքին մասնակցող քաղաքացիները պետք է գիտակցեն, որ հավաքի կազմակերպիչը՝ ղեկավարն է որոշում հավաքի ընթացքը, այդ թվում՝ որևէ քաղաքացու ձայն տրամադրելու կամ չտրամադրելու հարցը։

2. Հավաքի կազմակերպիչը (ղեկավարը) և ոստիկանության իրավասու ներկայացուցիչները պետք է համագործակցեն՝ ի թիվս այլոց, ապահովելու համար հավաքի անցկացման վայրից հավաքի բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիներին հեռացնելու ոստիկանության գործառույթի համաչափ իրացումը։ Դա հատկապես կարևոր է խախտման «կոպիտ» բնույթը գնահատելու հարցում միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձևավորելու առումով։

3. Հավաքի կազմակերպչի (ղեկավարի) կողմից նշանակված կարգադրիչները պետք է կրեն օրենքով սահմանված տարբերանշաններ, և նրանց պետք է բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։­ Այս հարցում ևս ցանկալի է հավաքի կազմակերպչի (ղեկավարի) և ոստիկանության համագործակցությունը։

4. Հավաքի ընթացքում ակնհայտ վիրավորանք պարունակող կոչերի ու հայտարարությունների հնչեցումն անընդունելի է և լրջորեն վտանգում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը։ Քաղաքացիների կողմից մարդու իրավունքների չարաշահումը նույնպես վտանգավոր է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի տեսանկյունից, ինչպես և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները»,– ասվում է Արցախի ՄԻՊ հայտարարությունում։

Նշենք, որ օրերս Արցախում հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որի տեսագրությունը «Ֆեսյուբուքում» տարածել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը՝ գրելով. «Այս թեման շահարկվեց, իսկ մենք 2 օր համբերեցինք, մինչև իշխանական քարոզչությունն իր նյութերով փորձի «պաշտպանել» կանանց մեզնից, իսկ հիմա մի քանի կարևոր հանգամանք:

1. Տեսանյութի տղան հավաքի կարգադրիչն է և լիազորված է հավաքից հեռացնել այն խանգարողներին:

2. Ոչ թե տղան է ապտակել, այլ կինն է ապտակել տղային, տղան փորձել է պատասխանել, սակայն պատասխան ապտակը տեղ չի հասել: Ահա և համապատասխան վիդեոն»,– գրել է պատգամավորը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса