Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Ճապոնիայում շոգի հետևանքով 30 մարդ է մահացել

0

Ճապոնիայում ավելանում է երկու շաբաթ շարունակվող շոգի հետևանքով (ավելի քան 40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) գրանցվող մահվան դեպքերի թիվը:

Ինչպես փոխանցում է BBC-ն, հուլիսի 21-ին հաղորդվում է մահվան 30 դեպքի մասին: Հազարավոր բնակիչներ բուժօգնության են դիմել: Ճապոնիայի կառավարությունը մարդկանց կոչ է արել հետևել անվտանգության կանոններին:

Այս շաբաթ Ճապոնիայի կենտրոնական շրջաններում 40.7 աստիճան ջերմություն է գրանցվել՝ ըստ Ցելսիուսի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է համարվում վերջին 5 տարվա կտրվածքով:

Կիոտոյում ջերմաստիճանը 38 աստիճանից չի նվազել ողջ շաբաթվա ընթացքում: Ինչպես նշվում է, դա առաջին նմանօրինակ դեպքն է 19-րդ դարի վերջերից ի վեր իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում:

Երկրի առողջապահության նախարարությունը բնակիչներին խորհուրդ է տալիս բավականաչափ ջուր խմել և խուսափել արևի ճառագայթներից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса