Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Պենտագոնում հավանություն են տվել Պուտինին ԱՄՆ հրավիրելու Թրամփի որոշմանը

0

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ջոն Ռուդը հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ հրավիրելու մասին:

«Փորձի փոխանակումն ու անկեղծ քննարկումը մեր ղեկավարների միջև այն է, ինչ պետք է տեղի ունենա: Ես դա բավականին նորմալ և գործնական եմ համարում», - ասել է Ռուդը CNN-ին տված հարցազրույցում:

Ամերիկացի փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևոր խաղացող է միջազգային ասպարեզում: ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Սառա Սանդերսն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը Պուտինին հրավիրել է աշնանն այցելել Վաշինգտոն: Թրամփի առաջարկը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը:

Թրամփն անձամբ գրառել էր, որ անհամբերությամբ է սպասում ռուս նախագահի հետ հաջորդ հանդիպմանը և նշել էր, որ ցանկանում է քննարկել մի շարք թեմաներ, որոնց թվում՝ Իսրայելի անվտանգությունը, Ուկրաինան, կիբերհարձակումները, տնտեսական համագործակցությունը, խաղաղությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Կորեան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса