Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Վարչապետը կարևորել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը: «Ուրախ ենք, որ Ձեր երկրի գործարար շրջանակներից հետաքրքրություն է ցուցաբերվում հայաստանյան շուկայի նկատմամբ: Մեր երկրում ստեղծվում են բիզնես իրականացնելու բարենպաստ պայմաններ, կոռուպցիոն բնույթի բոլոր խոչընդոտները վերացված են և ուրախ կլինենք ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դեսպան Կասիմին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄԷ նախագահի և վարչապետի շնորհավորանքներն ու ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմամբ: Դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև վերջին շրջանում մի քանի անգամ աճել են առևտրաշրջանառության ծավալները, ուղիղ ավիաչվերթների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների թիվը և նկատել, որ ինչպես ԱՄԷ գործարար հատվածի, այնպես էլ քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է երկկողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ: Այն իրացնելու առումով կողմերը կարևորել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի է ունենալու աշնանը՝ Երևանում: Նիկոլ Փաշինյանը և դեսպան Կասիմին քննարկել են նիստի շրջանակում բիզնես ֆորումի անցկացմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам
Suspect arrested for ‘threatening to kill Trump and his VP pick JD Vance’ in Florida days after assassination attempt
Why you should buy physical copies of your favorite books
Exclusive - Sayantani Ghosh expresses happiness as sets of her show Dahej Daasi shifted close to her home; says 'I've been manifesting this for quite some time now'
Who is Ghetts and what character does the rapper play in Supacell?
Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: что такое катаракта на самом деле
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Кажетта Ахметжанова: какие цифры в дате рождения отвечают за денежный магнетизм человека
22 июля Всемирный день мозга. Отвечаем на популярные вопросы о когнитивных расстройствах