ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադարձել է այսօր Կառավարությունում լրագրողներին Կառավարության շենքի նիստերի դահլիճ մուտքն արգելելուն:
Արման Եղոյանը, մասնավորապես, գրել է.
«Կառավարության շենքն ունի հինգ հարկ, առաջին հարկում գտնվում է մամուլի կենտրոնը և այն նախասրահը, որտեղ սովորաբար նիստերի ավարտից հետո լրագրողները հարցազրույցներ են վերցնում պաշտոնյաներից: Հինգերորդ հարկում գտնվում է Կառավարության նիստերի դահլիճը: Նիստերը ուղիղ հեռարձակվում են ոչ միայն մամուլի կենտրոնում, այլ նաև արդեն համացանցում: Այսինքն՝ Կառավարության նիստերը ոչ միայն բաց են, այլև հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար ուղիղ ռեժիմով:
Լրագրողների (և ոչ օպերատորների կամ լուսանկարիչների) համար Կառավարության նիստերի դահլիճ մտնելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում նիստերի ավարտից հետո ոչ բոլոր պաշտոնյաներն էին համաձայնում հարցազրույց տալ առաջին հարկի նախասրահում: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ներկայում նման դեպքերը բացառիկ են: Անկախ ամեն ինչից կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցի սրահ չէ, դրա համար նախասրահում կա հատուկ առանձնացված տարածք:
Պաշտոնյայի՝ հարցազրույց տալու պատրաստակամությունը կախված չէ նրանից, թե կառավարության շենքի ո՛ր հարկում է նա այդ պահին գտնվում: Իսկ ահա կառավարության շենքի անվտանգությունը ուղղակիորեն կապված է տվյալ պահին շենքում գտնվող մարդկանց քանակի և շարժի վերահսկելիության հետ: Լրագրողների աշխատանքային ռեժիմում որևէ բան չի փոխվել, ինչպես և նախկինում օպերատորներն ու լուսանկարիչները բարձրանում են նիստերի դահլիճ՝ տեսանյութ ստանալու, իսկ նիստի ավարտին պաշտոնյաները ճեպազրույց են ունենում լրագրողների հետ առաջին հարկի նախասրահում: Այդպես է եղել նախկինում, այդպես է նաև հիմա, այն տարբերությամբ, որ հիմա ճեպազրույցների քանակն ավելացել է, իսկ կառավարության նիստերն այլևս դռնփակ լինելու վտանգի տակ չեն: Եթե պարզվի, որ կան պաշտոնյաներ ովքեր օգտվելով կառավարության շենքի կառուցվածքից սիստեմաբար խուսափում են լրագրողների հետ ճեպազրույցներ ունենալուց, դա կլինի արդեն այլ խնդիր և դրան կանդրադառնանք առանձին ու լուծումը դժվար թե լինի կառավարության նիստերի դահլիճը ճեպազրույցների սրահի վերածելը:
Ես հասկանում եմ, որ լրատվական դաշտում նախկինում եղած ավանդույթները կարող են ժամանակ առ ժամանակ ռուդիմենտար մտավախությունների պատճառ դառնալ, բայց հորդորում եմ ամեն իրավիճակ գնահատել սառը, սթափ, անշտապ, իր ամբողջության մեջ, համադրելով առկա ամբողջ տեղեկատվությունն ու հայցելով նորը, եթե դրա կարիքը կա»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան անվտանգության նկատառումներից ելնելով` լրագրողների մուտքը Կառավարության նիստերի դահլիճ արգելվել է։
Представители «Метровагонмаш-Сервиса» посетили СЛД «Москва-Сортировочная» филиала «Московский» компании «ЛокоТех-Сервис» для обмена опытом
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала 2024 года 140 тысяч женщин и новорожденных Московского региона получили услуги по родовым сертификатам
Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"
Кажетта Ахметжанова: какие цифры в дате рождения отвечают за денежный магнетизм человека
22 июля Всемирный день мозга. Отвечаем на популярные вопросы о когнитивных расстройствах
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
После появления «New Москва» на этом райском острове Богов, Россия открывает там Генеральное Консульство: русских так много, что надо их пересчитать
Спортивные игры в СЛД "Москва-Сортировочная" филиала "Московский"
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Как проходило открытие Шукшинского кинофестиваля — большой фоторепортаж с красной дорожки
Отрытый конкурс красоты и таланта «Одна на миллион»
22 июля Всемирный день мозга. Отвечаем на популярные вопросы о когнитивных расстройствах
Самой перспективной для трудоустройства назвали Амурскую область
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: что такое катаракта на самом деле