Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ռուսաստանի և Թուրքմենստանի նախագահները Սոչիում բանակցություններ կանցկացնեն

0

Օգոստոսի 15-ին կարող են տեղի ունենալ ռուս-թուրքմենական բանակցությունները: Ինչպես հաղորդում է iz.ru-ն՝ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կհանդիպեն Սոչիում:

Տեղեկատվական պորտալի տվյալներով՝ Թուրքմենստանի նախագահը կմեկնի ՌԴ այս շաբաթվա ընթացքում, իսկ օգոստոսի 15-ին Սոչում նախատեսվում է անցկացնել երկրների նախագահների հանդիպումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս տեղեկությունը, չի բացառել մոտակա ժամանակներում բարձր մակարդակով ռուս-թուրքմենական բանակցությունների անցկացումը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախօրեին՝ օգոստոսի 12-ին մասնակցել են «Կասպյան հնգյակի» երկրների ղեկավարների հանդիպմանը, որի արդյունքներով ստորագրվել է տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր:

Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուգլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса