Դել Պոտրոն դարձել է աշխարհի երրորդ ռակետը, Խաչանովը 27-րդն է
ATP-ի` օգոստոսի 13-ին թարմացված վարկանիշային աղյուսակում հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 11 կետով բարելավել է դիրքերն ու բարձրացել 27-րդ հորիզոնականը:
Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է տեղի ունեցել. գերմանացի Ալեքսանդր Զվերևը չի կարողացել պաշտպանել տիտղոսը Տորոնտոյի մրցաշարում և հայտնվել է 4-րդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին:
Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ իսպանացի Ռաֆայել Նադալը:
ATP-ի վարկանիշ, օգոստոսի 13
1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 10220.
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6480.
3 (4). Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 5410.
4 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 4845.
5 (5). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)` 4700.
6 (6). Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 4535.
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 4085.
8 (8). Դոմինիկ Թիմ (Ավստրիա)` 3665.
9 (9). Ջոն Իսներ (ԱՄՆ)` 3570.
10 (10). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 3445
---------------------------
… 27 (38). Կարեն Խաչանով (Ռուսաստան)`1525
