Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Բրիտանացի թոշակառուն սխալմամբ 4 մլն դոլարի հաշիվ է ստացել ու որոշել ինքնասպան լինել

0

Մեծ Բրիտանիայի 90-ամյա բնակիչ Ջորջ Թեյլորը հարկային ծառայությունից սխալմամբ իր հասցեով ուղարկված նամակ է ստացել, որում նշվել է, որ տղամարդը 4.1 մլն դոլարի եկամուտ է ունեցել ու այժմ պարտավոր է 281.000 դոլար հարկ վճարել:

Ինչպես նշում է life.ru-ն, թոշակառուն, որը վերջերս է կորցրել սիրելի կնոջն ու դրա պատճառով սթրեսի մեջ է, հավատացել է փաստաթղթում գրածին՝ որոշելով ինքնասպան լինել:

Քանի որ Թեյլորը զավակներ չունի, նա հասկացել է, որ հարցը միմիայն իր ուսերին է: Բարեբախտաբար, ծառայության աշխատակիցներից մեկը գլխի է ընկել՝ ինչ է կատարվել ու օգնել է տարեց մարդուն շտկել իրավիճակը:

«Ես մոտ 42 տարի հրշեջ եմ աշխատել, և նույնիսկ եթե ամբողջ կյանքում ո՛չ խմեի, ո՛չ էլ ուտեի, միևնույն է՝ այդքան գումար չէի կարող հավաքել: Նրանք մեղքը գցեցին համակարգչի վրա, բայց ո՞վ է այդ տվյալները դրա մեջ գրանցել: Ես ուզում էի կյանքիս վերջ տալ ինքնասպանությամբ»,- կիսվել է Թեյլորը:

Ի վերջո պարզվել է, որ բրիտանացին հարկային ծառայությանը պարտք է մոտ 30 դոլար, սակայն  ծառայությունը որպես փոխհատուցում նրան 200 դոլար է վճարել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса