Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել

0

Ուրբաթ օրվա աճուրդների արդյունքներով՝ 23 ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունը կրճատվել է 4,137 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի վարկանշային ցանկի տվյալների վրա:

Կորուստների մեծ մասը կրել է 11 մարդ, ում ակտիվները հայտնվել են «Բելոուսովի ցանկում»: Նրանք մեկ օրվա ընթացքում կորցրել են 3,091 միլիարդ դոլար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովն անցած շաբաթ առաջարկել է ավելացնել բյուջեի լրացուցիչ եկամուտները ռուբլու փոխարժեքի թուլացումից լրացուցիչ եկամուտներ ունեցած մետալուրգիական, նավթաքիմիական ընկերությունների և պարարտանյութեր արտադրողների հաշվին։


Ամենաշատը կրճատվել է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինի կարողությունը՝ 832 միլիոն դոլարով՝ հասնելով 18,3 միլիարդ դոլարի: Հաղորդվում է, որ Ռոման Աբրամովիչի և Ալեքսանդր Աբրամովի կարողությունները կրճատվել են, համապատասխանաբար, 381 միլիոն և 221 միլիոն դոլարով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса