Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Կառլովի գործով ևս մեկ մարդ է հարցաքննվել

0

Թուրքիայում ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերին Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով կասկածյալներից Շահին Սյողութի կինը՝ Այշե Սյողութը։

Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, կինը դատախազությունում ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։

Ըստ հետաքննության՝ Շահին Սյողութը, ով անդամակցում է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորմանը, եղել է Կառլովին սպանող ոստիկան Մևլյութ Ալթընթաշին գործողության հրամանը փոխանցողը։ 

Հայտնի է, որ Սյողութն ու ևս 8 կասկածյալ ավելի վաղ կալանավորվել էին։

Նշենք, որ ավելի վաղ Անկարայի դատախազությունը հայտարարել էր, որ ՌԴ դեսպան Կառլովի սպանության պատվիրատուն հենց Ֆեթուլլահ Գյուլենն է: Դատախազը նշել էր, որ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ և սպանության հրամանը ստացել Կիպրոս այցելության ժամանակ գյուլենականների հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվել է 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին` Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ:

Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса