Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները վարչապետի պաշտոնավարման 100 օրը. հարցում (տեսանյութ)

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորման հարյուր օրը լրանալուն ընդառաջ  Tert.am-ը հարցում է կատարել՝ պարզելու, թե քաղաքացիները գո՞հ են արդյոք վարչապետի, նրա թիմի աշխատանքից:

«Երիտասարդ, գրագետ կադրեր են բոլորն էլ, շատ գոհ ենք», «Ամեն մի գործն էլ լավ է սկսել, թե ինչ ավարտ կունենա՝ հետագան ցույց կտա», «Շատ գոհ ենք, այդպիսի վարչապետ չենք ունեցել, ժողովուրդը ժպտում է, ուրախ է», «Այս հարյուր օրվա մեջ որ բյուջեն լցնում է, դա էլ է բավական, ոչ մեկը դեռ այդպես չէր աշխատել», «Մեր Աստվածն է վարչապետը, ո՞նց գոհ չենք, փոփոխությունները քիչ-քիչ են լինում, միանգամից չի լինի», «Կոռուպցիան կամաց-կամաց վերանում է, միանգամից հարյուր օրում կոնկրետ բան չենք տեսնի, բայց որ սենց շարունակվի՝ հաստատ կտեսնենք»,-նշում էին քաղաքացիները:

Քաղաքացիներից ոմանք էլ դժգոհեցին վարչապետի գործունեությունից և նշեցին, որ  ցուրտ ու մութ օրերն են վերադարձել, քանի որ լույս, ջուր, գազ չունեն: «Ե՞րբ են աշխատում, որ գոհ լինենք, պոպուլիզմով են զբաղված, անում են այն, ինչ ժողովրդին դուր կգա, աշխատանք չկա»,-ասաց քաղաքացիներից մեկը և նշեց, որ թանկացումներ կան, և ավելի վատ է, քանի մի քանի ամիս առաջ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса