Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Չավուշօղլու

0

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք շարունակելու են զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ վարելով բաց ու թափանցիկ քաղաքականություն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։

Ըստ Չավուշօղլուի՝ ռուս-թուրքական երկխոսությունն ու փոխգործակցությունը ծառայում է երկու երկրների շահերին ու օգտակար արդյունքներ տալիս երկու կողմերին էլ։

Ավելին՝ Թուրքիայի ԱԳ ղեկավարը շեշտել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում փոխվստահությունն այնքան մեծ է, որ իրենք ազատ կարողանում են քննարկել երկու երկրների միջև առկա տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո:

Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса