Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Երևանը տեղ է գտել ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենատարածված աշնանային ուղղությունների ցանկում

0

Ռուսաստանյան Туту.ру զբոսաշրջային ծառայությունը հրապարակել է այս աշնան ամենատարածված ուղղությունները, որոնք ընտրել են Մոսկվայի բնակիչները հանգիստն անցկացնելու համար, գրում է РИА Новости գործակալությունը։

Ռուսաստանին հարևան կամ մոտակա երկրներից Մոսկվայի բնակիչները նախընտրել են աշնանային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Քիշնևում և Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդ որում՝ շեշտվում է, որ դեպի Երևան և Թբիլիսի ավիաչվերթներն էականորեն էժանացել են․ այն դեպքում, երբ Մոսկվայից Ադրբեջան, Մոլդովա, Ղրղզստան ու Ղազախստան չվերթների գները բարձրացել են։

Հայտնի է, որ եվրոպական քաղաքներից մոսկվացիները նախապատվությունը տվել են բուլղարական Բուրգասին և Վառնային, Իտալիայի մայրաքաղաք Հռոմին ու իսպանական Տեներիֆե կղզուն։

Ցուցակում տեղ են գտել նաև Թել Ավիվը, Անթալիան ու Ստամբուլը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса