Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակված անձինք
Անկարայում ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան վրա նախօրեին վաղ առավոտյան հարձակում գործած երկու անձինք՝ 38-ամյա Օսման Գյունդաշը և 39-ամյա Ահմեդ Չելիքթենը։ Հայտնի է, որ երկուսն էլ ծնունդով Անկարայից են։
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, հայտնաբերվել է նաև ատրճանակը, որով կրակել էին դեսպանատան շենքի ուղղությամբ։
Նշվում է, որ մեկ կրակոց ուղղվել է անվտանգության աշխատակիցների խցիկի ապակուն, երկուսը՝ դեսպանատան երկաթե դռանը։
Գործի առնչությամբ տարվում է հետաքննություն, ոստիկանությունն այս փուլում փորձում է պարզել ձերբակալվածների հնարավոր կապը որևէ ահաբեկչական խմբավորման հետ ու նրանց կատարած հարձակման դրդապատճառները։
