Добавить новость
ru24.net
World News
Август
2018

ՄԱԿ-ն ամբողջ աշխարհում 3 օրով իջեցրել է իր դրոշները՝ ի հիշատակ Քոֆի Անանի

0

Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բոլոր առաքելություններում կառույցի դրոշներն իջեցվել են երեք օրով, ինչն արվել է ի հիշատակ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի:

Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին տեղեկացրել է ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի դրոշները մինչ չորեքշաբթի իջեցված են լինելու կառույցի բոլոր առաքելություններում: Բացի այդ, աշխարհով մեկ մեր ներկայացուցչություններում բացված են ցավակցական գրքեր»,-ասել է Դյուժարիկը:

Պաշտոնյան հավելել է, որ օգոստոսի 22-ի առավոտյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախասրահում կկայանա սգո արարողություն, որի ընթացքում Գուտերեշը նախկին գլխավոր քարտուղարի հիշատակին նվիրված ծաղկեպսակ կտեղադրի:

Հայտնի է, որ Քոֆի Անանի հուղարկավորության արարողության կազմակերպմամբ զբաղվում է նրա ընտանիքը:

Գանացի դիվանագետը, որը զբաղեցրել է ՄԱԿ-ի յոթերորդ գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997-ից 2006 թվականներին, մահացել է օգոստոսի 18-ին:

Նա Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել իր մարդասիրական գործունեության համար։

Քոֆի Անանը ծնվել է Գանայի Կումասի քաղաքում 1938 թվականի ապրիլի 8-ին, ուներ երեք երեխա։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса