Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն հորդորել է վարչապետին քայլերթը չսկսել Էրեբունուց, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը

0

«Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին հայտարարել էր, որ իր քայլերթը սկսելու է Էրեբունի վարչական շրջանից, որտեղից ապրիլի 22-ին նրան ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ:


Սակայն անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել և քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից:


Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса