Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է աշխատանքից ազատի Մոուրինյուին. Կարագեր

0

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը բացասաբար է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքը.

 

«Չեմ կարծում, թե հաջորդ մրցաշրջանում էլ Մոուրինյուն շարունակի մարզել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա անգամ այս մրցաշրջանի ընթացքում կարող է զրկվել աշխատանքից: Մոուրինյուն մարզիչ է տվյալ պահի համար, ոչ թե ապագայի: 


Երբ աշխատանքի եք հրավիրում Մոուրինյուին, պետք է մտածեք միայն ներկայի մասին: Այդպես նա թիմ հրավիրեց Իբրահիմովիչին, Սանչեսին, Մատիչին: Մոուրինյուն փնտրում է 29-30 տարեկան ֆուտբոլիստների, ոչ թե երիտասարդների: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» համար սխալ մարզիչ է:

 

Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է չեմպիոն դառնալ, պետք է աշխատանքից ազատի Մոուրինյուին: Ոչ ոք չի սիրում այնպիսի պարտություններ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց «Բրայթոնից»: Ահա ևս մեկ պատճառ պորտուգալացուն աշխատանքից ազատելու համար: Ես չեմ ցանկանում այս մրցաշրջանում նման խաղի շարունակությունը տեսնել»,- Կարագերի խոսքերը մեջբերել է «The Independent»-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса