Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Քան» ակադեմիայի հիմնադիր Սալ Քանը շնորհակալական ուղերձ է հղել հայաստանյան թիմին  

0

«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը՝ էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և թարգմանության նախագիծը, իր աշխատանքները սկսել է 2017 թվականի հուլիսից «Այբ» կրթական հիմնադրամի և «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ  հիմնադրամի աջակցությամբ։ Կրթական ոլորտում համեմատաբար նոր այս նախագիծը մեկ տարվա  ընթացքում հասցրել է թարգմանել և հայկականացնել  մաթեմատիկայի շուրջ 1200 տեսանյութ, 600-ից ավելի վարժություններ և ուսուցողական նյութեր։

Նախագծի հայիֆիկացման աշխատանքներին իր ակտիվ մասնակցություն է ցուցաբերել շուրջ 50 անդամ ունեցող կամավորների համայնքը։ Նախագծի մեկամյակի և ծավալած ոգևորիչ գործունեության համար «Քան» ակադեմիայի հիմնադիր Սալ Քանը շնորհակալական ուղերձն է հղել հայաստանյան թիմին՝ հույս հայտնելով, որ թիմը եռանդով կշարունակի աշխատանքները՝ համալրվելով կայքը նորանոր թեմաներով՝ արվեստից մինչև ծրագրավորում, գիտություն և ֆինանսներ, ինչպես նաև համախմբել կրթական ոլորտի աջակիցներին՝ թարգմանված նյութերի որակի շարունակական բարելավման համար։

Առաջիկա մեկ տարում էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման և թարգմանության  նախագծի թիմը ծրագրում է ավարտել  մաթեմատիկայի նյութերի թարգմանությունը՝ ապահովելով ամբողջական նյութեր բոլոր դասարանների համար: Թիմի համար շատ կարևոր է ծրագրի շարունակականության ապահովումը՝ միաժամանակ կազմակերպելով մրցույթներ և համագործակցելով տարբեր կրթական հաստատությունների հետ` հասկանալու, թե ինչ նյութեր են հարկավոր աշակերտներին: 

Արդեն սեպտեմբերից «Քան» ակադեմիայի հայաստանյան թիմը սկսելու է նաև ծրագրավորման վերաբերյալ նյութերի թարգմանության և հայոց լեզվի վերաբերյալ  տեսանյութերի ստեղծման աշխատանքները: Թիմը նշում է, որ հայոց լեզվի տեսանյութերը լինելու են ամբողջությամբ նոր ծրագիր: Փորձելու են ստեղծել քերականության վերաբերյալ հետաքրքիր, անմիջական տեսանյութեր, որոնցով կկարողանան սովորել միջին և ավագ դպրոցի աշակերտները:     

Ծանոթացեք «Քան» ակադեմիայի հայալեզու կայքին հետևյալ հղմամբ․

Մեկամյակին նվիրված տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Նոր տեսանյութերի մասին մշտապես տեղեկացված լինելու համար միացեք նաև YouTube-յան ալիքին, սեղմելով «Subscribe» կոճակը։ 

Հետևեք «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի գործունեությանը նաև՝ Facebook-ում

Instagram-ում

Twitter-ում
______________________________________________________




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса