Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Երջանիկ եմ, որ կրկին կարողանում եմ խաղալ. Մարգարիտա Գասպարյան

0

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Նյու-Հեյվենի մրցաշարի որակավորման փուլում 7:5, 2:6, 2:6 հաշվով պարտվել է Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Մոնիկա Պուիգին:

 

Չնայած պարտությանը՝ Մարգարիտան երջանիկ է, որ ծնկի 3 վիրահատությունից հետո կորտ է վերադարձել.

 

«Երջանիկ եմ, որ կրկին կարողանում եմ խաղալ: Այդքան երկար դադարից հետո Նյու-Հեյվենի մրցաշարին մասնակցելը հրաշքի էր նման: Իհարկե, ֆիզիկապես հեռու եմ իդեալական վիճակից և դեռ շատ պետք է աշխատեմ: Շարունակում եմ վերականգնվել, ամեն օր ցավ եմ զգում, սակայն չեմ դադարում պայքարել:

 

Սկզբում մտածում էի, որ ապաքինումս մի քանի ամիս կտևի և կպահանջվի միայն մեկ վիրահատություն, բայց արդյունքում ևս երկու վիրահատության ենթարկվեցի ու բաց թողեցի 1 տարի 4 ամիս: 2015 թվականին վարկանիշային աղյուսակում 41-րդ թենիսիստուհին էի: Այդ շրջանում խաղում էի լավագույնների դեմ: Դա աննկարագրելի զգացողություն է:

 

Իմ առաջնային նպատակը նախկին մարզավիճակին վերադառնալն է, բայց այս պահին երջանիկ եմ միայն նրա համար, որ կրկին կարողանում եմ խաղալ»,- Գասպարյանի խոսքը մեջբերել է «Tennis World USA»-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса