Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի հետ

0

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը:

 

Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Շախմատիստները ոչ-ոքի են խաղացել, պարտիան ավարտվել է 37-րդ քայլում:

 

Տուրի մյուս պարտիաներում հաղթանակ է տոնել միայն Ալեքսանդր Գրիշչուկը՝ առավելության հասնելով Հիկարու Նակամուրայի նկատմամբ, իսկ Շահիրայ Մամյեդարով-Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին-Վիշվանթան Անանդ, Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Ուեսլի Սո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

 

Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

 

1. Արոնյան - 2 միավոր
2. Կարլսեն - 2
3. Մամյեդարով - 2
4. Գրիշչուկ - 2
5. Անանդ - 1.5
6. Վաշիե-Լագրավ - 1.5
7. Կարուանա - 1.5
8. Նակամուրա - 1
9. Սո - 1
10. Կարյակին - 0.5

 

Հավելենք, որ չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Շահիրայ Մամյեդարովի հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса