Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ավետիք Էլոյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սեյսմիկ անվտանգությանն առնչվող հարցեր

0

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին:

Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ հայ-իրանական փոխհարաբերություններում ակնառու արդյունքների գրանցման համար մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն: Նա, մասնավորապես, խոսել է արտոնագրված շինանյութերի արտահանման ու ներմուծման, վերականգնողական էներգետիկայի և կայուն զարգացման բնագավառում համագործակցության խթանման, գյուղական համայնքների զարգացման, խոշոր քաղաքների ապակենտրոնացման, Հյուսիս-հարավ մայրուղու հարակից բնակավայրերի զարգացման անհրաժեշտության մասին:

Կողմերը չեն շրջանցել նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը՝ երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ իսկապես ոլորտում մոտեցումներ են փոխվել, կարևորվել առաջնային խնդիրներ: Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում երկու երկրների քաղաքաշինության ոլորտում ձևավորված հարաբերությունները կմտնեն նոր, գործնական հարաբերությունների փուլ, որը կներառի կառուցապատման, շինոլորտի մասնագետների վերապատրաստման, ներդրումային, կրթական, արտադրական և այլ բնագավառներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса