Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը երկու երկրների ռազմական համագործակցության վրա չի ազդել․ Պենտագոն

0

ԱՄՆ ռազմական գերատեսչության (Պենտագոն) խոսնակ, գնդապետ Ռոբ Մենինգը հայտարարել է, որ թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամը երկու երկրների ռազմական համագործակցության վրա որևէ կերպ չի ազդում, այս մասին գրում է թուրքական T24 կայքը։

Լրագրողների հարցին, թե արդյոք վերջին իրադարձությունները որևէ կերպ ազդել են Թուրքիայի հետ ռազմական փոխգործակցության վրա, ամերիկացի պաշտոնյան ասել է․ «Ո՛չ, Թուրքիայի հետ մեր հարաբերությունները որևէ կերպ ընդհատված չեն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի աղմկահարույց դատական գործը։ Ի հեճուկս ԱՄՆ-ի պահանջների՝ Թուրքիան հրաժարվում է արտահանձնել հոգևորականին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса