Добавить новость
ru24.net
World News
Август
2018

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարագնի դիմաց վաճառել Ռակիտիչի տրանսֆերը

0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» ուշադրության կենտրոնում:

 

«Mundo Deportivo»-ն գրում է, որ փարիզյան ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել, սակայն կատալոնացիները պատրաստ են քննարկել տեղափոխության հնարավոր տարբերակները, եթե Ռակիտիչի տրանսֆերի համար առաջարկվի առնվազն 125 միլիոն եվրո:

 

Հենց այդքան է կազմում ֆուտբոլիստի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը: Հիշեցնենք, որ խորվաթ կիսապաշտպանը 2014 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում, իսկ անցյալ տարի երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականը:

 

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»: Ռակիտիչին իր թիմում է ցանկանում տեսնել անձամբ մյունխենցիների գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը:

 

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Իվան Ռակիտիչը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել է 2 գոլի հեղինակ և կատարել է 5 գոլային փոխանցում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса